ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ

Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ
26.05.2026 | 11:07

Անվարան գնացեք ընտրության: Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը ստացել է մոտ 885 000 ձայն: Դա կազմում էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 34%~ը: Ընտրողների շուրջ 52%~ը չի մասնակցել ընտրությանը:

2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն ստացել է մոտ 688 000 ձայն կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 27%-ը: Ընտրողների շուրջ 50%-ը չի՛ մասնակցել ընտրությանը:

Մեծ հավանականությամբ, 2026թ, հունիսի 7-ի ընտրություններում, 2021թ. համեմատ, ՔՊ-ն զգալիորեն ավելի քիչ ձայն կստանա: Իսկ նրա լիարժեք պարտության ու անցնցում հեռացման համար, կարևոր է բոլոր ընտրողների ակտիվ մասնակցությունը:

Եթե 2018թ և 2021թ, մեծ լիներ քվեարկության մասնակցությունը՝ ՔՊ-ն կստանար ցածր տոկոսներ և հնարավորություն չէր ունենա դավադրաբար հանձնել Արցախն ու լրջագույն վտանգի ենթարկել Հայաստանը:

Ընտրության իրավունք ունեցող հարգելի քաղաքացի,

Համարեք, որ ձեզանից յուրաքանչյուրը կայացնելու է ճակատագրական որոշում: Ընտրության չգնալը ևս որոշում է, բայց ի վնաս Հայաստանի: Պետք չէ մեղադրել ՔՊ ընտրողներին կամ երկիրը կործանող կառավարիչներին, եթե ինքդ չես գնալու ընտրության:

ՈՒղղակի պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4079

Մեկնաբանություններ